Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վերապատրաստում Բոստոնի համալսարանում

Վերապատրաստում Բոստոնի համալսարանում

Բոստոնի և Երևանի պետական բժշկական համալսարաններն ունեն համագործակցության երկարամյա պատմություն: Միջհամալսարանական պատվիրակությունների փոխայցելությունները տարբեր նպատակներ են հետապնդել: 

 

Բոստոնի համալսարանի նախկին տնօրենը, ներկայումս նույն համալսարանի պատվավոր ռեկտոր Արամ Չոբանյանը, խիստ հետաքրքրված է, որ ամերիկյան համալսարանական կրթական փորձը փոխանցվի Երևանի պետական բժշկական համալսարանին, այդ նպատակով օժանդակելով, որպեսզի պարբերաբար դասախոսական անձնակազմից պատվիրակություններ մեկնեն Բոստոնի համալսարան` ծանոթանալու կրթական այն բարեփոխումներին, որ վերջին տարիներին կատարվել են այնտեղ: Նշենք նաև, որ Բոստոնի համալսարանը մտնում է Ամերիկայի 10 լավագույն համալսարանների ցանկի մեջ:Հմայակ Սիսակյան (անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 սրտաբանական կլինիկայի ղեկավար)

 

Հմայակ Սիսակյան (անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, համալսարանական թիվ 1 սրտաբանական կլինիկայի ղեկավար) – Այս փոխայցելությունների նպատակն է` որքան հնարավոր է առավել մոտիկից ծանոթանալ այն տեխնոլոգիաներին, որ ներդրված են Բոստոնի համալսրանում` նպատակ ունենալով դրանք կիրառել մեզ մոտ: Մեր կարծիքով ընդօրինակման արժանի առաջին հանգամանքներց մեկը կլինիկական ամբիոններում գործնական պարապմունքների այն դրվածքն է, որը խիստ տարբերվում է ներկայումս մեր համալսարանում առկա ձևաչափերից: Այսինքն` այդ պարապմունքներն ավելի ինտերակտիվ են` կլինիկական խնդիրների լուծմանը ուղղված:

 

Չափազանց ուշագրավ էր նաև մեկ այլ հանգամանք: Դա տեսական և կլինիկական ամբիոնների խիստ կապակցված աշխատանքն է: Եվ դա ոչ միայն ծրագրերի առումով: Կլինիկական ամբիոնների հիվանդների պրոբլեմային քննարկմանը գրեթե միշտ մասնակցում էին այն մասնագետները, որոնք այս կամ այն կերպ կարող էին օգտակար լինել. օրինակ` միկրոբիոլոգները, վիրուսոլոգները, իմունոլոգները, պաթոֆիզիոլոգները:

 

Աննա Բալյան (թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ ամբուլատոր գծով, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ) – Ես, որպես ամբուլատորիայի ղեկավար, հանդիպում ունեցա Բոստոնի համալսարանի պոլիկլինիկայի ղեկավարի հետ:

 

Ակնառու էր մեր և նրանց ուսանողների տարբերությունը: Այնտեղ ուսանողը ցանկանում է սովորել: Գրադարանները աշխատում են 24 ժամ, որպեսզի անգամ նրանք, ովքեր խառնվածքով «բու» են և առավել ընկալունակ գիշերային ժամերին, կարողանան հնարավորություն ունենալ հավասարապես` ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը աշխատել գրադարաններում: Ցավոք, մենք ուսանողին դասախոսության ժամանակ ստիպված ենք լինում ասել` դասախոսությունը լսիր, մի քնիր, գրառիր, ավելին` կարգապահական տույժեր ենք սահմանում, որպեսզի ուսանողները բացթողումներ չունենան դասերից: Ես սա ցավով եմ նշում, բայց փաստ է: Իսկ այստեղ սա ծիծաղելի կարող է հնչել:

 

Մեզ մոտ ևս ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ուսանողը լավ մասնագետ դառնա: Իսկ լավ մասնագետ դառնալու ամենակարևոր պայմանը կլինիկական հմտություններին կատարելապես տիրապետելն է, որի իրականացմանն էին նպատակաուղղված հատուկ սիմուլյացիոն կենտրոնում իրականացվող ուսումնական գործընթացները: Այս կենտրոնում հավաքված մուլյաժների վրա ուսանողները ձեռք են բերում գործնական հմտություններ: Չասենք, որ մեզ մոտ չկան նման մուլյաժներ: Մնում է, որ մենք ավելի կենտրոնացված և նպատակաուղղված դարձնենք ուսանողների կողմից գործնական հմտություններին տիրապետելը` այն վերածելով ուսումնական համակարգի: 

 

Չափազանց ուսանելի և ընդօրինակման արժանի եմ համարում ուսանող-դասախոս հարաբերությունները, որոնք խիստ տարբերվում են մեզանում առկա դրվածքից: Գիտե±ք` ինչով են տարբերվում. այնտեղ այնքա¯ն հասարակ է դասախոսի շփումը ուսանողի հետ: Մեր դասախոսները ամբիցիոզ են, ընդգծված պատնեշ կա դասախոսի և ուսանողի միջև:

 

Մեզ համար հետաքրքիր էին նաև, այսպես կոչված, հոգեբանական դասախոսությունները, երբ դասախոսը ներկայացնում է հիվանդ-բժիշկ հոգեբանական ասպեկտը: Մենք բոլորս էլ շփվում ենք հիվանդների հետ, և բոլորս էլ կատարելագործման կարիք ունենք այդ առումով: Սակայն մենք չունենք այդ փոխհարաբերության կատարելագործման ճանապարհը` ինչ-որ կուրսեր, թրեյնինգներ: Ահա ինչու` դա մեզ համար ուսանելի էր:

 

Մեկ հարց ևս: Օրինակ` մահվան դեպքի քննարկման ականատեսը եղանք: Մեզանում դա բոլորովին այլ կերպ է տարվում, իսկ այնտեղ մենք տեսանք, թե ինչպես մասնագետները անկաշկանդակ, առանց վախենալու, որ մեկը մյուսին կվիրավորեն` քննարկում են մահվան դեպքի պատճառների բոլոր մանրամասները, հնարավոր սխալները, բացթողումները... Մեզանում այս հարցում մտավախությունն է գերիշխում` մեր գործընկերներին հանկարծ չնեղացնելու, մասնագիտական տգիտության մեջ որևէ մեկին չմեղադրելու առումով: 

 

Ռաֆայել Մանվելյան (Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր) – Ամենակարևորը, թերևս, իմ կարծիքով` տեսական և կլինիկական ամբիոնների փոխկապակցված աշխատանքն էր: Ցանկացած հիվանդություն վերլուծվում էր սկզբից մինչև վերջ` և´ տեսական, և´ կլինիկական առումով, իսկ ամենակարևորը` հիմնական շեշտը դրվում էր ժամանակակից գիտական դիզայնի վրա, որը թույլ է տալիս ավելի շատ հիմնվել ապացուցողական բժշկության վրա:

 

Ինչպես նշեցին իմ ընկերները` մեզ մոտ չափազանց տարանջատված են տեսականի և կլինիկականի սահմանները: Ենթադրենք խոցային հիվանդություն են անցնում: Եթե դա մեզ մոտ կանցնեն թերապիայի ամբիոնում, այստեղ այդ հիվանդության ուսումնասիրմանը` բացի թերապևտից, կմասնակցի նաև միկրոբիոլոգը` իր տեսանկյունից ներկայացնելով թե տվյալ միկրոբը իրենից ի՞նչ է ներկայացնում, և այլ մասնագետներ` յուրաքանչյուրը իր տեսանկյունից քննարկելով մատուցվող նյութը: 

 

Այսինքն` ընդհանուր աշխատանքի գաղափարը այնտեղ շատ է կարևորվում: Հանգամանք, որը շատ ուսանելի է մեզ համար, և մենք ձգտում ենք մեր տեսածն ու սովորածը կիրառելի դարձնել, որպեսզի ինչքան հնարավոր է ներդրվի թիմային աշխատանքը:

 

Dr. Aram V. Chobanian is President Emeritus and Dean Emeritus of the Boston University School of Medicine (BUSM), Boston, USA. Dr. Chobanian is not only the excellent administrator and lecturer but also a scientist of worldwide reputation. He is a member of the editorial boards of more than 10 reputed scientific medical journals, author of more than 250 scientific articles and 2 books. Dr. Chobanian is a chairman and a member of different scientific advisory and professional committees.

 

In 2007 the International Board of Advisers (IBA) was created in YSMU. Although all members of IBA are renowned professors and outstanding physicians from top US universities, Dr. Aram V. Chobanian was elected as the Board Chairman. The Board provides YSMU with inestimable assistance in the projects directed to the transformation of our University into a medical school of highest international standards.

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ